Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Մեկ չհաշվարկված քայլ

Մեկ չհաշվարկված քայլ
14.12.2022 | 07:24

Ռուս խաղաղապահներին մեղադրելուց առաջ պետք է հասկանալ, որ նրանց մեկ չհաշվարկված քայլից կարող է պայթել նոր՝ ավելի արյունալի ու կործանարար պատերազմ, որից հաստատ անմասն չեն լինի Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան:


Իսկ դա արդեն այլ իրականություն է, որի համեմատ 44-օրյա պատերազմը բակի երեխաների կռիվ-կռիվ կթվա:
Զսպեք ձեր էմոցիաները, առանց դրա էլ իրավիճակը շատ լուրջ է:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 14175

Մեկնաբանություններ